տուն Քաղաքական Միջազգային Դանիայում պատրաստվում են սպանել Մարիուս անունով ևս մեկ ընձուղտի

Դանիայում պատրաստվում են սպանել Մարիուս անունով ևս մեկ ընձուղտի

156
0

image16886348_6e3c8a26e84db1984db3ad53a80cad6b

Դանիայում կարող է սպանեն ևս մեկ ընձուղտի, ում անունը կրկին Մարիուս է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոպենհագենի կենդանաբանական այգում սպանվել էր նույն անունով ընձուղտ, որն ուներ ոչ մաքուր գեներ, և ըստ կենդանաբանական այգու աշխատակիցների՝ վնաս կհասցներ ընձուղտների աբզմացման ծրագրին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Դանիայի արևմուտքում գտնվող «Յուլանդ փարք» այգու մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ իրավունք է ստացել մասնակցելու ընձուղտների բազմացման եվրոպական ծրագրի։ Ներկայում կենդանաբանական այգին ունի երկու ընձուղտ, երկուսն էլ՝ որձ, այդ պատճառով էգ բերելու դեպքում որձերից մեկին կքնեցնեն։ Կենդանաբանական այգին պատրաստվում է կյանքից զրկել յոթամյա Մարիուս  ընձուղտին։

«Եթե մեզ ասեն, որ պետք է էֆթանազիայի ենթարկենք նրան, ապա մենք կանենք դա», — ասել է «Յուլանդս փարքի» ներկայացուցիչը։