Դանիական Վիդեբեկ քաղաքի Jullands Park կենդանաբանական այգին չի պատրաստվում քնեցնել ընձուղտ Մարիուսին, ինչպես հաղորդում էին լրատվամիջոցները։
Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը գրում է․ «Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիան մեր կենդանաբանական այգի էգ ընձուղտ չի ուղարկելու։ Դրա պատճառով երկու որձ ընձուղտները մնալու են մեզ մոտ։ Բացի այդ, մենք չէինք պատրաստվում սպանել նրանցից մեկին։ Մամուլում հայտնված տեղեկությունները խիստ չափազանցված էին», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Դանիայում պատրաստվում են սպանել Մարիուս երկրորդ ընձուղտին, Չեչնիայի նախագահը հայտարարեց, որ պատրաստ է այդ կենդանուն տեղափոխել իր երկիր։ Առաջին Մարիուսը սպանվել էր Կոպենհագենի կենդանաբանական այգում՝ «վատ գեների» պատճառով։