տուն Քաղաքական Միջազգային Դանակով մարզադաշտ մտնել ցանկացող Յուվենտուսի երկրպագուն 9 ամիս բանտում է անցկացնելու

Դանակով մարզադաշտ մտնել ցանկացող Յուվենտուսի երկրպագուն 9 ամիս բանտում է անցկացնելու

93
0

53c19be-2.jpg.pagespeed.ce.ZyZYbxyNEv

Վերոնայի ոստիկանությունը վնասազերծել է «Յուվենտուսի» երկրպագուին, ով Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Վերոնայի» հետ խաղի ժամանակ փորձել է դանակով և այլ արգելված իրերով ներխուժել մարզադաշտ։

Թուրինյան ակումբի 30-ամյա երկրպագուն, ով ժամանել էր Շվեյցարիայից, ձերբակալվել է «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտի մուտքի մոտ՝ 24 սանտիմետրանոց դանակով։

Երկրպագուն 9 ամսով ազատազրկման է դատապարտվել և պարտավոր է 2 հազար եվրո տուգանք վճարել։ Բացի այդ, նրան ցմահ արգելել են Իտալիայի տարածքում որևէ մարզական միջոցառման մասնակցել։