ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը դիմել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին` խնդրելով նրանց միջամտել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացին:
«Չի կարելի թույլ տալ, որպեսզի ուկրաինացիները մարտնչեն ուկրաինացիների դեմ: Դա հրեշավոր թյուրիմացություն է: Սակայն իրավիճակը, կարծես, նման բնույթի է դարձել, և առանց օգնության, առանց մեր երկու երկրների հարգելի ղեկավարների աջակցության, կարող է աղետ տեղի ունենալ: Վլադիմիր Վլադիմիրովիչ, պարոն Օբամա, ես խնդրում եմ հնարավորություն գտնել և որոշիչ քայլ կատարել, որպեսզի օգնեք Ուկրաինային՝ վերադառնալ խաղաղ զարգացման: Ես լիահույս եմ, — ասել է Գորբաչովը:
Գորբաչովն իր պաշտոնական կայքում նաև ասել է, որ կիսում է այն մտահոգությունը, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել հակամարտությունն ու արյունահեղությունը: