տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ռիսկի դիմում

Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ռիսկի դիմում

165
0

scientists

Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ ռիսկի են դիմում ուղեղի համապատասխան կենտրոնում ակտիվության նվազման պատճառով: Այս բացահայտումը կարող է օգնել ոչ միայն որոշ հոգեկան խնդիրների բուժման, այլ նաև հանցագործների հոգեբանությունը հասկանալու գործում:

Մասնագետները սկանավորել են 108 կամավորների ուղեղները, երբ վերջիններս ռիսկային արարքներ պարունակող խաղի են մասնակցել:  Հատուկ ծրագրի օգտագործման միջոցով հետազոտման է ենթարկվել ուղեղի ակտիվությունը, երբ մարդ ռիսկի է դիմել և զգուշություն ցուցաբերել:

Ծրագրի արդյունքները թույլ են տալիս կանխատեսել անգամ անծանոթ մարդու հավանական արարքները, հաղուդում է Meddaily-ն:

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ մարդու առողջության համար վտանգ հանդիսացող որոշումների ընդունման հիմքում ընկած է նույն օրինաչափությունը, ինչպես օրինակ ինչքան կարելի է խմել նախքան մեքենա վարելը և ինչքան ծխախոտ և թմրամիջոցներ կարելի է օգտագործել, որ չհասնել կախվածության: