Ֆրանսիացի գիտնականները կապ են գտել մարիխուանայի օգտագործման և մարդու մոտ ախորժակը բացվելու հետ: Այս մասին ասվում է Nature Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում:
Պարզվել է, որ կանաբիսում գտնվող բաղադրիչները, մասնավորապես` տետրահիդրոկարբոնատը, ազդում են ուղիղեի կենտրոնում գտնվող CB1 ռեցեպտորի վրա: Դրա արդյունքում ակտիվանում է ախորժակը, իսկ սնունդն ավելի համեղ է դառնում: Այս պնդումը հիմնված է մկների վրա իրականացված մի շարք փորձերով, երբ մկներից մի քանիսի մոտ անջատվել էին CB1 ռեցեպտորները:
Բացի այդ, հայտնաբերվել են այն նեյրոնները, որոնց ակտիվությունը հանգեցնում է մեծ ախորժակի: