Գիշերային աշխատանքը երկարատև վնաս է հասցնում առողջությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նման եզրակացության են եկել Սուրեի գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ գիշերային և ցերեկային աշխատանքների զուգորդումը մոլեկուլային մակարդակում հանգեցնում է փոփոխությունների:
Բացի այդ, գիշերային աշխատանք ունեցողները ավելի հաճախ են տառապում շաքարախտի երկրորդ տիպով, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններով և քաղցկեղով: Այս աշխատանքի հետևանքով տեղի է ունենում ԴՆԹ-ի 97%-ի ապասինխրոնավորում, ինչի հետևանքով խախտվում է հորմոնների արտադրությունը, փոխվում է մարմնի ջերմաստիճանը և մարդու տրամադրությունը:
Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ գիշերային աշխատանքը կանանց շրջանում հանգեցնում է չբերության: