տուն Uncategorized Գերմանուհի Մարիա Հյոֆլեր Ռիշը` սուպեր կոմբինացիայի օլիմպիական չեմպիոն. Սոչի 2014

Գերմանուհի Մարիա Հյոֆլեր Ռիշը` սուպեր կոմբինացիայի օլիմպիական չեմպիոն. Սոչի 2014

182
0

628x471

Սոչիի օլիմպիական խաղերում կայացավ լեռնադահուկային սպորտի կանանց սուպեր կոմբինացիան: Առաջին ձևից` արագընթաց վայրսահքից հետո առաջատարը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջուլիա Մանկուզոն էր: Սակայն սլալոմի արդյունքում օլիմպիական ոսկե մեդալ նվաճեց գերմանուհի Մարիա Հյոֆլեր Ռիշը (2:34.62), ով առաջին ձևում միայն 5-րդն էր: Երկրորդ հորիզոնականում հանգրվանեց ավստրուհի Նիկոլ Հոսպը (+0.40), իսկ երրորդ տեղն, ի վերջո, զբաղեցրեց Ջուլիա Մանկուզոն, ով երկրորդ ձևում ընդամենը 13-րդն էր (+0.53):

Սա Գերմանիայի երկրորդ ոսկին է Սոչի 2014-ում: