տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին (տեսանյութ)

258
0

Արդեն հայտնել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն  այսօր ԱԺ-ում էր: Առաջին իսկ ընդմիջման ժամանակ վերջինս շտապեց հեռանալ խորհրդարանից: Լրագրողները կրկին փորձեցին զրուցել Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն վերջինս կրկին հայտնեց, որ չի պատրաստվում նրանց հարցերին պատասխանել: Ինչո՞ւ չեք ուզում որոշ հարցերի պատասխանել, լրագրողի այս հարցադրմանը, ԲՀԿ նախագահն ասաց.« Իսկ երբ եմ ես խուսափել ձեր հարցերին պատասխանելուց, ես խուասփե՞լ եմ: Պարզաապես հիմա, հետաքրքիր չի լինի խոսել, որովհետև մենք համագումար ենք անելու և համագումարին կլինեն հարցեր, որոնց պարոն Ծառուկյանը կպատասխանի, ձեր, հանրության և իմ կուսակցական թիմի համար կպատասխանեմ բոլոր հարցերին»: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնալո՞ւ է քաղաքականությունը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Դա կարող եք անձամբ Ռոբերտ Քոչարյանին հարցնեք, ինքը ձեզ ճիշտ կպատասխանի, ես հիմա ոչ մի հարցի չեմ պատասխանի, ես գնացի»: Իսկ այն հարցին, թե ԲՀԿ ղեկավար կազմում փոփոխություններ կլինեն, ԲՀԿ նախագահն ասաց. «Ոչ, նման բան չի լինի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here