տուն Քաղաքական Միջազգային Բրահիմին հասկացնել է տվել, որ «Ժնև-3» չի լինելու. Ահմադ Ջակալ

Բրահիմին հասկացնել է տվել, որ «Ժնև-3» չի լինելու. Ահմադ Ջակալ

111
0

iJLrbSM2YMo

Սիրիայում հակամարտող կողմերին չի հաջողվել համաձայնեցնել Ժնևում կայանալիք բանակցությունների 3-րդ փուլի ժամկետները։

Բանն այն է, որ Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև առկա են անհաղթահարելի հակասություններ։ Մասնավորապես, նրանք չեն կարողացել կոնսենսուսի գալ երկրում անցումային կառավարություն ձևավորելու հարցի շուրջ։

«Կարճ հանդիպում ունեցանք իշխանության ներկայացուցիչների և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմիի հետ, ով 3-րդ փուլի անցկացման ժամկետները չնշանակեց։ Պարոն Բրահիմին հասկացնել տվեց, որ բանակցությունների 3-րդ փուլ այլևս չի լինի», — սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Ահմադ Ջակալի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։