Ռումինիայի ոստիկանությունը ձերբակալել է մի անձնավորության, ով կասկածվում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ընտանիքի էլեկտրոնային փոստը խափանելու մեջ: Իրավապահները կասկածում են, որ նա Guccifer կեղծանունով հանդես եկող ցանցահեն է: Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը:
Ձերբակալությունից հետո իրավապահների կասկածը հաստատվել է։
Ցանցահեիը, հնարավոր է, կոտրել է ոչ միայն Բուշերի ընտանիքի, այլ նաև հայտնի ռումինացի քաղաքական գործիչների էլեկտրոնային փոստերը և դրանցից անձնական տվյալներ գողացել: