Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում 4։0 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։
Հանդիպմանն առաջին րոպեներից մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի ընկավ փայլուն խաղով. 10-րդ րոպեին Հենրիխը, մրցակցից խլելով գնդակը, հիանալի փոխանցում կատարեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ով գրավեց դատարկ դարպասը։ 10 րոպե անց Հենրիխի իրացրած անկյունային հարվածից հետո Մանուել Ֆրիդրիխը հարվածեց դարպասին և օգտվելով անդրադարձից՝ Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ։
Հանդիպման 47-րդ րոպեին «Այնտրախտի» ֆուտբոլիստներն իրենց տուգանային հրապարակում խախտեցին կանոններն ու նշանակված 11-մետրանոցն անթերի իրացրեց լեհ Ռոբերտ Լևանդովսկին։
67-րդ րոպեին հայազգի ֆուտբոլիստին փոխարինեց «Բորուսիայի» նորեկ Միլոշ Յոյիչը, ով իր առաջին իսկ խաղում, խաղադաշտ մտնելուց մեկ րոպե անց հաշիվը դարձրեց 4։0։
… by elencrist011
… by elencrist011
… by elencrist011
… by elencrist011