տուն Սպորտ Բոլորս արդեն սպասում ենք աշխարհի առաջնությանը. Լիոնել Մեսի

Բոլորս արդեն սպասում ենք աշխարհի առաջնությանը. Լիոնել Մեսի

242
0

461055356_1389642632

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում բավականին լուրջ մրցակցություն է սպասվում իրենց։

««Բարսելոնայում» ընդհանրապես մտածում են ընթացիկ նպատակների մասին։ Սակայն, անկեղծ ասած, մենք արդեն մտածում ենք աշխարհի առաջնության մասին։ Սակայն դա չի նշանակում, որ մենք այլ նպատակներ չունենք մինչև այդ մրցաշարի մեկնարկը։ Մենք պետք է հաջողությամբ հանդես գանք Չեմպիոնների լիգայում, պաշտպանենք Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև փորձենք նվաճել արքայական գավաթը։

Աշխարհի առաջնությունում թույլ թիմեր չկան։ Այնտեղ հավաքվել են միայն այն թիմերը, որոնք արժանի են լավագույնի կոչման համար պայքարելուն, ուստի հեշտ խաղեր մեզ չեն սպասվում։ Շատերն են խոսում այն մասին, որ Արգենտինայի հավաքականը հեշտությամբ դուրս կգա խմբից, սակայն ես կարծում եմ՝ լուրջ մրցակցություն է մեզ սպասվում այդ փուլում», — Մեսիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here