տուն Սպորտ Բլատերը չի ցանկանում լքել ՖԻՖԱ-ն և կրկին կառաջադրվի

Բլատերը չի ցանկանում լքել ՖԻՖԱ-ն և կրկին կառաջադրվի

145
0

qweeGKhwsXY

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ պատրաստվում է ևս մեկ անգամ առաջադրվել այդ կազմակերպության նախագահի թեկնածու: Հերթական ընտրությունները կայանալու են հաջորդ տարի: Շվեյցարացին 16 տարի շարունակ զբաղեցնելով այդ պաշտոնը` կրկին ցանկանում է առաջադրվել: Այս մասին հաղորդում է Sport-Express-ը:

«Եթե ես առողջ լինեմ, ինչպես հիմա, ապա պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է դադարեցնեմ աշխատանքս: Հատկապես այն աշխատանքը, որը բերում է ՖԻՖԱ-ի գործունեության կատարելագործմանը», — ասել է 77-ամյա Բլատերը:

Բացի Բլատերից առաջադրվելու մասին հայտարարել են կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը, ՈւԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինին և այլք: