Արդեն տեղեկացրել ենք, որ Բիլ Գեյթսը կրկին ակտիվացել է Microsoft ընկերությունում և կմասնակցի նոր ծրագրերի և սարքավորումների մշակմանը։
Ինչպես գրում է The New Yorker-ը, հղում կատարելով ընկերությունում իր աղբյուրներին, երեկ Բիլ Գեյթսը ծանր օր է ունեցել։ Առավոտյան նա փորձել է ներբեռնել համակարգչում Windows 8.1 օպերացիոն համակարգի թարմացումները, սակայն մի քանի ժամ շարունակ դա նրան չի հաջողվել։ Գեյթսն օգնության է կանչել նույնիսկ Microsoft-ի նոր գլխավոր տնօրեն Սաթյա Նադելային, սակայն նա նույնպես ոչնչով չի օգնել։
Աղբյուրը նշում է, որ Գեյթսը անընդհատ հայհոյել է՝ դժգոհ լինելով նոր օպերացիոն համակարգից։