Արքայազն Ուիլյամն ու Դևիդ Բեքհեմը հանդես են եկել ի աջակցություն հազվադեպ կենդանիների: Առաջին նրանց տեսահոլովակը նվիրված է ռնգեղջուրների պաշտպանությանը: Տեսահոլովակում նրանց հետ նկարահանվել է նաև չինացի հայտնի բասկետբոլիստ Յաո Մինը:
«Պատկերացրեք, որ աշխարհի բոլոր մարդիկ մի օր տեղավորվեին մեկ մարզադաշտի տարածքում: Ցավոք, այսօր բոլոր ռնգեղջուրները այստեղ տեղ կանեն, և դեռ շատ ազատ տեղեր կմնան: Որոշ կենդանիների դեպքում ամեն ինչ արդեն ուշ է: Աշխարհում մնացել է ընդամենը 7 հյուսիսային վայրի ռնգեղջուր: Սակայն մենք կարող ենք կենդանիներով լցնել այս և այլ մարզադաշտեր, եթե դադարեցնենք այս անօրինական վաճառքը: Խնդրեք ձեր ընկերներին և բարեկամներին երբեք չգնել այս կենդանիների եղջուրներ: Այդ ժամանակ միայն մենք կարող ենք փրկել մեր վայրի ռնգեղջուրներին», — ասել են նրանք: