տուն Քաղաքական Միջազգային Բելգիական դատարանը սխալմամբ բանտից ազատել է սպանությունների մեջ մեղադրվողին

Բելգիական դատարանը սխալմամբ բանտից ազատել է սպանությունների մեջ մեղադրվողին

243
0

20121229

Բելգիական դատարանը սխալմամբ գրավի դիմաց բանտից ազատել է Իտալիայի քաղաքացի Մաուրիցիո Կարտուին, ով որոշ ժամանակ առաջ ձերբակալվել էր Անվերպեն քաղաքում և մեղադրվում էր մի շարք պատվիրված սպանությունների մեջ: Այս մասին հաղորդում են բելգիական լրատվամիջոցները:

38-ամյա Կարտան, ով պատվիրված սպանությունների, թմրանյութերի անօրինական շրջանառության և կավատության  մեղադրանքով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, պետք է արտահանձնվեր Իտալիային: Բելգիական դատարանը որոշ խնդիրներ է մատնանշել իտալական կողմի տրամադրած արտահանձնման փաստաթղթերում, թույլ է տվել շտկել դրանք, սակայն քանի որ Իտալիան չի հասցրել նոր փաստաթղթեր ուղարկել, Բելգիայի դատարանը որոշել է ազատել կասկածյալին գրավի դիմաց:

Հայտնվելով ազատության մեջ` կասկածյալն ահետ կորել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here