տուն Սպորտ Բարսելոնան կողմ է Չեմպիոնների լիգայի մասնակիցների թվի ավելացմանը, իսկ ազգային առաջնություններում` դրանց...

Բարսելոնան կողմ է Չեմպիոնների լիգայի մասնակիցների թվի ավելացմանը, իսկ ազգային առաջնություններում` դրանց կրճատմանը

266
0

faus_2

«Բարսելոնայի» փոխնախագահ Խավյեր Ֆաուսը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի և ազգային առաջնությունների ապագայի վերաբերյալ:

«Ցանկանում ենք, որպեսզի Չեմպիոնների լիգայում մասնակիցների թիվն ավելանա: Միաժամանակ հանդես ենք գալիս ազգային առաջնությունների թիմերի քանակի նվազման օգտին` ներկայիս 20-ից մինչև 18 կամ 16:

Ինչ վերաբերում է եվրոպական թոփ ակումբների համար ընդհանուր առաջնություն ստեղծելու գաղափարին, ապա մենք չենք ցանկանում դուրս գալ մեր առաջնությունից և ոչնչացնել լիգաները: Առաջնությունները գրավում են երկրպագուներին: Նման սցենար չեմ կարողանում պատկերացնել»,- ասել է Ֆաուսը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here