Euromericas Sport Marketing ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որ ակումբի մարզաշապիկներն են առավել պահանջված երկրպագուների շրջանում։
Պարզվել է, որ այս ցուցանիշով Եվրոպայում առաջատարը «Բարսելոնան» է, որին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն ու մանկունիանցիներն օգտվում են Nike ընկերության արտադրանքից, իսկ «Ռեալը»՝ Adidas-ի։