Ամերիկյան Սան-Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) կալանավորել են մի կնոջ, ով փախել էր Միչիգանից 37 տարի առաջ։ Այս մասին հաղորդում է Սան-Դիեգոյի U-T San Diego-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Նշվում է, որ 60-ամյա կինը Սան Դիեգոյում ապրել է մտացածին անվան տակ։ 1976թ հունիսին նրան գողության համար դատապարտել էին 2 տարվա ազատազրկման։ Կինը մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դիմել է փախուստի։