ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի կարող ձևակերպել լավ պատճառ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ սեփական թեկնածությունը չառաջադրելու համար:
Բայդենը անկեղծորեն հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին որոշումը կկայցվի հաջորդ ամռանը:
Միակ պատճառը, որ կարող է դեմոկրատ փոխնախագահին ետ կագնեցնել, դա իր և կուսակից մյուս հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի միջև վարկանիշային մեծ տարբերությունն է: Անցյալ շաբաթ հրապարակված հարցումները ցույց է տալիս որ 73-12 տոկոսային հարաբերությամբ նախկին պետքարտուղարը գերազանցում է գործող փոխնախագահին: