տուն Քաղաքական Միջազգային Բախումներ Կահիրեում. կան զոհեր

Բախումներ Կահիրեում. կան զոհեր

71
0

1367645008_yanukovichդ

«Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման կողմնակիցների և Կահիրեի թաղամասերից մեկի բնակիչների միջև տեղի ունեցած բախման արդյունքում 2 մարդ զոհվել է, ևս վեցը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Անկարգությունները Եգիպտոսի մայրաքաղաքում սկսվել են այն բանից հետո, երբ 300 իսլամիստներ պատնեշել են մայրուղիներից մեկն ու ավտոբուս այրել։ Հաղորդում է IBTimes-ը։

Նշվում է, որ ծայրահեղականների այս գործողությունները բուռն դիմադրության են արժանացել վարորդների և Այն-Շամս թաղամասի բնակիչների կողմից։ Բախման ընթացքում օգտագործվել են հրազեն, «մոլոտովյան կոկտեյլներ», պայթուցիկ նյութեր, փայտեր, երկաթյա ձողեր։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here