Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը 2013 թվականին աճել է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-իզ եկույցին։
Ըստ մասնագետների՝ այդ թիվն աճել է 14 տոկոսով։ Զոհերի թիվն, ըստ նույն աղբյուրի, կազմում է 3000, իսկ վիրավորներինը՝ 5500 մարդ։ Փորձագետները նաև նշում են, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ մասը կազմում են կանայք և երեխաները։
Զոհերի թվի աճը նրանք պայմանավորում են Աֆղանստանից խաղաղապահ ուժերի դուրս բերման հետ։