տուն Քաղաքական Միջազգային Արգենտինական պեսոն աննախադեպ` 11 տոկոսի անկում է ապրել

Արգենտինական պեսոն աննախադեպ` 11 տոկոսի անկում է ապրել

157
0

803632

Արգենտինական պեսոն աննախադեպ անկում է ապրել` նախորդ օրվա համեմատ փոխարժեքը նվազել է 11%-ով: Սա փոխարժեքի ամենամեծ անկումն է՝ 2002 թվականից հետո, երբ Արգենտինայում դեֆոլտ էր հայտարարվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այս անկման պատճառն, ըստ փորձագետների, կապված է ներդրողների կողմից արգենտինական տնտեսության նկատմամբ եղած անվստահության հետ: Արգենտինայի փոխարժեքային պահուստները վերջին 6 տարում հասել են նվազագույնի: Ավելի վաղ երկրի նախագահ Կրիստինա դե Քիրշները հայտարարել էր, որ փոխարժեքի նվազման մեջ մեղադրել է դրա վաճառքով զբաղվող մի շարք մասնավոր կազմակերպությունների:

Արգենտինայի կենտրոնական բանկը չի միջամտում այս զարգացումներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here