Ավստրիայի օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ երկուշաբթի օրը անանուն նամակ են ստացել, որում հաղորդվել է Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ ավստրիացի մարզուհիներ Մարլիս Շիլդին և Յանինե Ֆլոկին առևանգելու մտադրության մասին։
«Քրեական ոստիկանությունն արդեն տեղեկացվել է սույն նամակի մասին», — կոմիտեի գլխավոր քարտուղար Պետեր Մենելի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Նրա խոսքերով, մարզուհիներին ուղեկցելու են Cobra հատուկջոկատայինների աշխատակիցները։