տուն Քաղաքական Միջազգային Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով մահացել է մի տղամարդ

Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով մահացել է մի տղամարդ

121
0

white-shark

Ավստրալիայում 28-ամյա տղամարդը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին։ Միջադեպը տեղի է ունեցել Ադելաիդա քաղաքի մերձակայքում։

Ականատեսները պատմել են, որ խոշոր շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա, որը զբաղվում էր ստորջրյա որսով։ Ոստիկանությունը արագ կերպով փակել է լողափը և ներկայում փորձում է գտնել տղամարդու մարմինը։ Սա, այս տարի, Ավստրալիայում շնաձկան հարձակման հետեւանքով առաջին մահվան դեպքն է։

Հիշեցնենք, որ վերջին երկու հարձակումները տեղի են ունեցել նախրդ տարվա նոյեմբերին։ Ավստրալիայում ամեն տարի գրանցվում է այդպիսի հարձակումների  12 մահ։