Եթովպիայի մայրքաղաք Ադիս-Աբեբայից Հռոմ ուղևորվող ինքնաթիռը, հնարավոր է, առևանգվել է, և ներկայում պտտվում է Շվեյցարիայի օդային տարածքում։ Այս մասին հաղորդում է Airline Reporter-ը։
Եթովպական օդանավը, որը կատարում է 702 չվերթը, «առևանգման» ազդանշան է տվել Սուդանի վրայով թռիչքի ժամանակ։ Հնարավոր է, որ դա օդաչուի սխալի արդյունք է։ Ներկայում այն գտնվում է Ժնևի օդանավակայանի օդային տարածքում։ Մանրամասները ճշտվում են։