տուն Սպորտ Ապրիլի 19-ին Էլ Կլասիկո՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչում

Ապրիլի 19-ին Էլ Կլասիկո՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչում

175
0

escudos

Երեկ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ վերջին խաղում «Բարսելոնան» ոչ-ոքի՝ 1։1 է խաղացել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Գոլերի հեղինակ են դարձել Լիոնել Մեսսին (27 ր.) և Անտոնի Գրիզմանը (87 ր.)։ Երկու խաղերի արդյունքում ընդհանուր 3։1 հաշվով եզրափակիչ է անցել կատալոնական ակումբը։

Ապրիլի 19-ին Խերարդո Մարտինոյի սաները տարվա հերթական Էլ Կլասիկոյում կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ, որը երկու խաղերի արդյունքում 5։0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ատլետիկոյին»։