տուն Լուրեր Աշոտ Սուքիասյանի նկատմամբ 40-օրյա կալանք է սահմանվել

Աշոտ Սուքիասյանի նկատմամբ 40-օրյա կալանք է սահմանվել

222
0

32319Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է դատապարտել օֆշորային պատմության գլխավոր դերակատար, գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»:

Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:

Այս տեղեկությունը «Հետքը» ճշտեց վրացի գործընկերների միջոցով Թբիլիսիի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Կատի Տքեշելաշվիլիից:

Ըստ նույն աղբյուրի՝ երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լինեն վրացական կողմի մոտ, ևս մեկ դատական նիստ կկայանա, որտեղ դատարանը կորոշի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման հարցը:

Հիշեցնենք, որ գործարար Աշոտ Սուքիասյանին ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան է ժամանել:

Մանրամասները hetq.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here