տուն Լուրեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը

213
0

1797174_500942713347834_329470208_nՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

 

ՀՀ կառավարության 2014թ.-ի հունվարի 30-ի նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվում նաև 2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու և մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասինե ՀՀ կառավարության որոշումը:

 

Մասնավորապես` այս որոշմամբ 2014 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը սահմանվել է` 30.00, ընտանեկան նպաuտի բազային մաuը և սոցիալական նպաստի չափը` 16000 դրամ, իսկ 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը պահպանվել են 2013 թվականին սահմանված նույն չափերով:

 

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 1-ին և 2-րդ երեխաների համար սահմանվել է 50000 դրամ, իuկ ընտանիքում ծնված 3-րդ, ինչպեu նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:

 

Ընդ որում մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված և երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

 

Դիմում (ձևաթուղթ է, որը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության (բաժնի) կողմից),

 

Ծնողի անձը հաստատող փաստաթուղթը,

 

Երեխայի(ների) ծննդյան վկայականը և դրա պատճենը,

 

Ծնողի և երեխայի(ների) հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,

 

Անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև`

 

ա) ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց պատճենները,

 

բ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,

 

գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը:

 

Եթե երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը նշանակելու և վճարելու համար երեխային հետ նույն բնակության վայրում հաշվառված օրինական ներկայացուցիչը (ծնողը) դիմում է ներկայացնում սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր հաշվառման վայրի տարածքային բաժին (սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության՝ ,Փարոսե-ի, փոխարեն):

 

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը

 

դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը,

 

նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ մահվան վկայականը,

 

եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում 3-րդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար՝ ներկայացվում են նաև.

 

ա) ընտանիքի մյուս երեխաների անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները,

 

բ) երեխաների (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ հայրության ճանաչման վերաբերյալ և այլն),

 

գ) ըստ անհրաժեշտության՝ ընտանիքի մյուս երեխաների՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը, ռազմաուսումնական հաստատություններում սովորելը, օտարերկրյա պետության հաստատությունում սովորելը, ազատազրկման վայրում գտնվելը հաստատող փաստաթղթեր:

 

Եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

 

Հավելենք նաև, որ փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 335-Ն որոշման մեջ:

Մասնավորապես` ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները կարող են օգտվել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման ծրագրից` 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը սպառած 450 խոր.մետր բնական գազի դիմաց վճարելով յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 100 դրամ:

 

Վերը նշված ժամանակահատվածում բնական գազի նշված չափաքանակը սպառելուց հետո ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի համապատասխան տարածքային գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից նպաստառու բնակիչ-բաժանորդներին ներկայացվում է կտրոն` սպառած բնական գազի չափաքանակի վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here