տուն Քաղաքական Միջազգային Անջելինա Ջոլին իր կազմվածքն ապահովում է սերմերի շնորհիվ

Անջելինա Ջոլին իր կազմվածքն ապահովում է սերմերի շնորհիվ

247
0

Exclusive - Angelina Jolie Takes Her Kids To Luna Park In Sydney

Շատերն են գլուխ կոտրում, թե ինչպես է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին կարողանում պահպանել իր գեղեցիկ կազմվածքը։ Լրագրողներին հայտնի է դարձել, որ դերասանուհին օգտվում է հատիկային սննդակարգից։ Նա օգտագործում է տարբեր սերմեր, այդ թվում՝ դդմի, կտավատի, ինչպես նաև կորեկ, հնդկացորեն, մեծ քանակությամբ ընկույզներ և այլն։ Դերասանուհու կարծիքով՝ նման սննդակարգը թույլ է տալիս ոչ միայն պահպանել թեթև քաշը, այլ նաև ունենալ լավ մաշկ։ Ջոլին առավոտյան օգտագործում է կոկոսի մեկ գդալ ձեթ։

«Էնջին միշտ սերմերի մեծ երկրպագու էր, սակայն այժմ նա այլ կերպ է դրանց վերաբերում, նրա սննդակարգը հիմնականում բաղկացած է հատիկային կուլտուրաներից», — ասել է նրա ընկերներից մեկը։ Ցերեկները նա հաճախ մոռանում է սնվել, օգտագործում է հիմնականում սերմեր, պրոտեինային կոկտեյլներ, երբեմն իրեն թույլ է տալիս ոչ յուղոտ միս և մեկ գավաթ գինի, ինչը կազմում է գրեթե 600 կալորիա, մինչդեռ օրական նորման կազմում է 1300-1500 կալորիա։ Հոլիվուդյան աղբյուրները նշում են, որ Ջոլին կշռում է 42 կիլոգրամ 162 հասակի դեպքում։