Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ` անպարտելիության շարքը հասցնելով 21 խաղի: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գերազանցել է Ժոզե Մոուրինյոյի ցուցանիշը, ով մինչև այդ գլխավորում էր «արքայական ակումբը»: Նրա ղեկավարությամբ «Ռեալը» 20 խաղ շարունակ չէր պարտվել Իսպանիայի առաջնություններում: