Մադրիդի «Ռեալը» Կարլո Անչելոտիի գլխավորությամբ առայժմ ավելի արդյունավետ է հանդես գալիս, քան Ժոզե Մոուրինյոյի կամ Մանուել Պելեգրինիի օրոք։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Այսպես, «Ռեալը» Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Խետաֆեի» դրապասը, իսկ Անչելոտիի օրոք թիմը խփել է իր 101-րդ գոլը։ Սա նշանակում է, որ Անչելոտիի ղեկավարությամբ թիմը ընդամենը 38 խաղում կարողացել է հատել 100 գոլի սահմանը։ Մոուրինյոյի օրոք «արքայական ակումբը» նման հաջողության հասել էին 42, իսկ Պելեգրինիի ժամանակ՝ 40 խաղում։
Իսկ ռեկորդը պատկանում է Միգել Մունյոսին, ում ղեկավարությամբ թիմը 100 գոլի սահմանը հատել էր ընդամենը 32 խաղում։ Դա տեղի է ունեցել 1959 թվականին։