տուն Սպորտ Անժիի ֆուտբոլիստների ձեռնամարտից հետո կոտրվել է նրանցից մեկի ծնոտը

Անժիի ֆուտբոլիստների ձեռնամարտից հետո կոտրվել է նրանցից մեկի ծնոտը

180
0

1391229056_c47f-sapogov

Նախօրեին Մախաչկալայի «Անժիի» ուսումնամարզական հավաքի ժամանակ, որն անցկացվում է Թուրքիայում, տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ֆուտբոլիստներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։

Հարձակվող Շամիլ Ասիլդարովի և նրա խաղընկեր Ալեքսեյ Սապոգովի միջև վեճից հետո՝ վերջինս ծնոտի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել։ Ակումբում հրաժարվում են մեկնաբանել տեղի ունեցածը՝ նշելով, որ սա ակումբի ներքին խնդիրն է։

Երկու ֆուտբոլիստներն էլ ստուգատես են անցնում «Անժիում»։ Սակայն ներկայում Սապոգովը,  վնասվածքի պատճառով, չի մասնակցում մարզումների, իսկ Ասիլդարովը ժամանակավոր հեռացվել է թիմից՝ մինչև հանգամանքների ուսումնասիրությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here