Forbes Woman պարբերականը որոշել է, թե ով է դարձել տարվա կինը 2013 թվականին: Այդ պատվավոր տիտղոսին արժանացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Եվրամիության « երկաթե լեդին», ում ուսերին է դրված եվրոյի կայունությունը, առաջին կանցլեր կինն է Գերմանիայի պատմության ընթացքում, ով երեք անգամ ստանձնել է այդ պաշտոնը: Չորրորդ անգամ անընդմեջ նա գլխավորում է ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը», — ասվում է Forbes-ի հաղորդագրության մեջ:
Տասնյակում են նաև դերասանուհի Անջելինա Ջոլին, ինչպես նաև արքայադուստր Քեյթ Միդլթոնը: