տուն Լուրեր Այս ամենը բերելու է «Մայդանի». Հրանտ Բագրատյան

Այս ամենը բերելու է «Մայդանի». Հրանտ Բագրատյան

265
0

Հրանտ-Բագրատյան

Այսօր Ազգային Ժողովի ելույթների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադարձ կատարեց  գազային համաձայնագրին և կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը. «Իրավիճակն այնպես ներկայացրեցիք, որ ինձ թվում է, որ ոչ թե գազային համաձայնագիրն է հակասում Սահմանդրությանը, այլ ՀՀ Սահմանադրությունն է  հակասում գազային պայմանագրին: Նույնը կուտակային կենսաթոշակի մասին է: Ոչ մի երկրում նման օրենք չկաˋ 45 տարով դեպոզիտ չի լինում, եթե լինում է՝ բերեք ապացուցեք: Անհնարին է համեմատել 45 տարի հետոն,  45 տարի առաջվա հետ: Հիմա ամբողջ աշխարհը ընտրել է 10 տարին, և այն էլ քաղաքացիներն են ընտրում,  թե որքան են կուտակելու: Հիմա չեք կարող ինձնից հետո գալ և ասել, որ այդպես չէ, որովհետև փաստեր չունեք: Ես կոչ եմ անում նախագահին և վարչապետին՝ հանե՛ք այս օրենքըˋ այս ամենը բերելու է «Մայդանի»»,- հայտարարեց պատգամավորը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here