Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում՝ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (3։0)։
«Ես ամբողջությամբ գոհ եմ արդյունքից, բոլորը գերազանց խաղացին։ Ամեն ինչ ճիշտ արեցինք՝ լավ էին խաղում գնդակ խլելիս, ագրեսիություն էինք ցուցաբերում և հավաքված էինք խաղում։ Կցանկանայի, որ թիմը միշտ խաղար այսօրվա նման։ Թերևս, սա մեր լավագույն խաղն էր այս մրցաշրջանում։
Հաղթանակն ապահովեցինք որակյալ խաղի շնորհիվ։ Մեր թիմը ցույց տվեց, որ իր վիճակի է անցկացնել այսպիսի խաղեր, և մենք դա պետք է անենք ավելի հաճախ, քանի որ ամեն մի խաղն էլ այսուհետ շատ կարևոր է։ Սակայն մենք պետք է զգույշ լինենք, նույնը պետք է անել նաև պատասխան խաղում։ Հեշտ չի լինելու, քանի որ «Ատլետիկոն» ամեն հնարավորը կանի՝ կորցրածը հետ բերելու համար։ Անհրաժեշտ է նույն կերպ նախապատրաստվել այդ խաղին, ինչպես այսօր էր», — ասել է իտալացի մասնագետը։ Այս մասին հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։