Բրիտանական Սինդերֆորդ քաղաքի 45-ամյա բնակիչ Ջուլի Էվանսն իր ամուսնուց՝ Ջեյմսից նեղացել է այն պատճառով, որ վերջինս քիչ ժամանակ է տրամադրել տնային տնտեսությանը։ Որպեսզի ամուսնուն կարգի հրավիրի, կինը ջրել է նրան, երբ Ջեյմսը քնած է եղել։ Սակայն դա որևէ արդյունք չի տվել։ Սկանդալը շարունակվել է առավոտյան՝ նախաճաշի ժամանակ։
Ինչպես հայտնում է Mirror-ը, Ջուլին բղավել է ամուսնու վրա, որից հետո յուղոտ բուտերբրոդը նետել է Ջեյմսի ուղղությամբ։ Երեսից վերցնելով բուտերբրոդը՝ տղամարդն այն նետել է կնոջ վրա։ Դրանից հետո կրքերն ավելի են թեժացել, և սիրահար զույգը կռվել է գետնի վրա։ Այդ ժամանակ Ջուլին կծել է ամուսնու ականջը։ Դժբախտ տղամարդու ականջին 13 կար է դրվել։
Այլևս ի վիճակի չլինելով լուծել ընտանեկան խնդիրնեըր՝ Ջեյմսը դիմել է դատարան։ Վերջին լսումների ժամանակ կինը հերքել է այն փաստը, որ բուտերբրոդը նետել է ամուսնու վրա։ Հաջորդ լսումները կայանալու են ամռանը։