Ամերիկացի սնոուբորդիստուհի Քեյթլին Ֆերինգթոնի ծնողները ստիպված են եղել վաճառել իրենց ֆերմայի կովերին, որպեսզի աղջիկը կարողանա մեկնել Սոչիի օլիմպիական խաղերին: ԱՄՆ-ում ֆեդերացիաները չեն ֆինանսավորում սնոուբորդի մարզիկներին, ովքեր պետք է մեկնեն օլիմպիադա:
NBC-ին տված հարցազրույցում սպորտսմենուհին նշել է, որ իր ծնողները վաճառել են բացարձակ բոլոր կովերին նախապատրաստական աշխատանքները ֆինանսավորելու համար: Նա խոստովանել է, որ մեծացել է այս ֆերմայում և ինքը ցավում է դրա համար, սակայն ցանկանում է իր ոլորտում հասնել լուրջ հաջողությունների :