ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Լոուվիլ քաղաքի բնակչուհին ստիպված է լինելու ներկայանալ դատարան, քանի որ նրա 2 տարեկան դուստրը 15 անգամ զանգահարել է 911 փրկարարական ծառայություն: Տեղի լրատվամիջոցերը նշում են, որ 23-ամյա ամերիկուհուն մեղադրանք է առաջադրվել ծառայության աշխատանքները խանգարելու համար: Դատարան կներկայանա նաև 23-ամյա ամերիկուհու ընկերը, քանի որ երեխան նրա հեռախոսից է կատարել զանգերը:
Երեխայի մայրը պատմել է, որ նա մեկ անգամ չէ, որ փւքրիկից պահել է հեռախոսը, սակայն նա ամեն անգամ գտել է այն: Չնայած հեռախոսային սարքերն արգելափակված են եղել, այդուհանդերձ նրանց վրա եղել են շտապ օգնություն զանգահարելու կոճակներ, որոնք էլ անհանգստացրել են «911»-ին: Բոլոր զանգերը կատարվել են հունվար ամսին: