Աշխարհում այսօր նշում են բոլոր սիրահարների՝ Սուրբ Վալենտինի տոնը։ Շատ ամերիկացիներ սովորաբար միասին հավաքվում են տանը՝ ընթրիքի։
Նյու Յորքի ռեստորաններից մեկը յուրահատուկ ճաշացանկ է առաջարկում այս երեկոյի համար։ Pera Mediterranean Brasserie ռեստորանում առաջարկում են ընթրիք երկուսի համար, որն արժե 30 հազար դոլար։ Մենյուն ընդգրկում է սև խավիար, ծովային ուտեստներ, եղջերուի տապակած միս, իսկ դեսերտին կմատուցվի շոկոլադե թխվածք, որը զարթարված է 24 կարատանոց ոսկու նրբաթեթրիկներով։
Ընթրիքի ժամանակ հնչել է քնարի երաժշտություն։ Բացի այդ, ռեստորանի ղեկավարությունը կընձեռի հնարավորություն մեկ օր անցկացնել նյույորքյան շքեղ The Ritz-Carlton հյուրանոցում, ինչպես նաև կտրամադրի 5 հազար դոլարի սերտիֆիկատ՝ Tiffany ոսկերչական իրերի խանութից գնումներ կատարելու համար։