Ջեն և Ֆիլ Թոմփքինս ֆերմերները, ովքեր ապրում են ամերիկյան Փենսիլվանիա նահանգում, առաջարկում են առողջ սննդի կողմնակիցներին՝ վարձով վերցնել ածան հավերի: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Բացի երկու հավերից ֆերմերներն ապահովում են նաև փոքրիկ հավաբուն և սնունդ, ինչպես նաև հրահանգավորում են հավերին պահողներին: Մայիսից-նոյեմբեր ժամանակահատվածում հավերի վարձակալությունը կարժենա 250 դոլար: Այնուհետև թռչունները կվերադարձվեն իրենց տերերին` հաջորդ տարի կրկին վարձելու հնարավորությամբ: ֆերմերները նման ժամկետներ սահմանելով` փորձում են ազատվել թռչուններին խնամելու անհրաժեշտությունից ցուրտ ամիսներին: