տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացին իրեն մերժած գործատուներին ծանրոցներով կատվի կղանք է ուղարկել

Ամերիկացին իրեն մերժած գործատուներին ծանրոցներով կատվի կղանք է ուղարկել

175
0

Priority_Mail_Box_Cat_II_by_GoGoGodzirra

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքի 58-ամյա բնակիչ Ջևոն Բրաունը որոշել է վրեժ լուծել բոլոր այն ընկերություններից, որոնք մերժել են իրեն աշխատանքի տեղավորման հարցում։ Այս մասին գրում է The Huffington Post-ը։

Նա փոքրիկ ծանրոցներով իր կատվի կղանքն ուղարկել է բոլոր գործատուներին, ովքեր մերժել են իրեն։ Ի վերջո, գարշելի հոտով ծանրոցների հասցեատերերը բողոքել են ոստիկանություն։ Քննիչները պարզել են, որ Բրաունը նման կերպ «շնորհակալություն է» հայտնել 20 գործատուի։

Ոստիկանությունում ասել են, որ թեպետ սա լուրջ հանցագործություն չէ, սակայն դրանից տուժել են ոչ միայն աշխատատուները, այլև փոստի աշխատակիցները, ովքեր ստիպված են եղել տեղ հասցնել ծանրոցները։

Ի վերջո Բրաունը ստացել է պայմանական 2 տարվա ժամկետ։