ԱՄՆ-ն 2012-ին ավելի քան 680 մլրդ դոլար է ծախսել ռազմական նպատակներով, Չինաստանը` 165 մլրդ դոլար (ԱՄՆ-ից 4 անգամ քիչ), Ռուսաստանը` 90 մլրդ դոլար: Սա երևում է համաշխարհային բանկի հրապարակած տվյալներից: Մեծ Բրիտանիան սպառազինությունների ու բանակի վրա կատարած ծախսերում աշխարհում 4-րդ տեղում է (62 մլրդ դոլար), Ֆրանսիան` 5-րդ (60 մլրդ դոլար), Ճապոնիան` 6-րդ (59.6 մլրդ դոլար), Գերմանիան` 7-րդ (45 մլրդ դոլար):
Տասնյակը եզրափակում են Հնդկաստանը (44 մլրդ դոլար), Իտալիան (34.3 մլրդ դոլար) և Բրազիլիան (34 մլրդ դոլար):
Ուշագրավ է, որ Ռուսաստանը ավելի փոքր տնտեսություն (ավելի քիչ համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)) ունի, քան Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Բրազիլիան, բայց ռազմական ծախսերով գերազանցում է բոլոր այդ երկրներին: Ռուսաստանը իր ՀՆԱ-ի 4.5%-ն է 2012-ին ծախսել բանակի վրա, մինչդեռ, օրինակ, Գերմանիան 1.3%-ն է ծախսել, իսկ ճապոնիան` 1%-ը: ՀՆԱ-ի համեմատ ավանդաբար շատ բարձր ռազմական ծախսեր է կատարում նաև աշխարհի ամենահզոր երկիրը` ԱՄՆ-ն (4.2%):
Հայկ Մանուկյան