Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգի կենտրոնում՝ Փեշավարեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել։ Հաղորդում է Reuters-ը։
Պայթուցիկ սարքը գործարկվել է Քուչա Ռիսալդար թաղամասում, որտեղ բնակչության մեծ մասը շիաներ են։ Զոհերի մեջ կան կանայք և երեխաներ։
Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հետաքննություն է սկսել։ Նախնական վարկածով, թայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։