Այսօր ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առջեւ հավաքվել էին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Եվրամայդանում քաղաքացիական ընդվզման ժամանակ, հրազենի կրակոցից զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանին: Տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Նիգոյանի, ով դարձել է Եվրամայդանի խորհրդանիշներից մեկը: Մանրամասները դիտեք տեսանյութում: