Ալժիրում այսօր կործանվել է ռազմատրանսպորտային С-130 «Հերկուլես» ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 119 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Ինքնաթիռը կործանվել է Ում Ալ-Բաուաքի քաղաքի մոտ: Այն չվերթ էր կատարում Ուարքալա շրջանից դեպի Կոնստանտինա, որը գտնվում է Ալժիրի հյուսիս-արևելքում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: