տուն Սպորտ Ազարը կդառնա Ռեալի թիվ մեկ նպատակը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ

Ազարը կդառնա Ռեալի թիվ մեկ նպատակը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ

118
0

Soccer - FA Community Shield - Chelsea v Manchester City - Villa Park

23-ամյա ֆուտբոլիստ Էդեն Ազարը, ով հանդես է գալիս Բելգիայի ազգային հավաքականում և Լոնդոնի «Չելսիում» այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի «արքայական» ակումբի թիվ մեկ նպատակը: Այս մասին հաղորդում է Fichajes-ը:

Բանակցություններին մասնակցելու է անձամբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդողանի ծառայություններով, սակայն այդ տարբերակը կլինի պահեստային:

Ազարին ձեռք բերելու մտադրության մասին հայտնել է նաև ՊՍԺ-ն, որը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 80 մլն եվրո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here