Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանի համար հունվարի 28-ը Հայոց բանակի տոն չէ: Ըստ նրաˋ այն տոն է ընդամենը մի քանի գեներալների համար:
«Բանակի օրը մեզ համար տոն չէ եւ չի էլ լինի: Հունվարի 28-ին, երբ դեռ բանակ գոյություն չուներ, ես հենց այս օրն եմ վիրավորվել, փաստաթղթերում այդպես էլ գրված է: Հունվարի 28-ը տոն չի եւ գոնե մի ձեւ իրենք դա պետք է տոն սարքեին: Պետք է նախարարը ասի, թե ինչքանով է բարելավել ազատամարտիկների վիճակը: Բոլորը կռվել են, բայց այսօր մոռացվել են, երեք հատ գեներալի են հիշում ու տարին տարվա վրա իրենց վիճակը բարելավում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Կարեն Մելիքբեկյանը:
Նա նշում է որ Բանակի օրը ազատամարտիկների համար տոն կլիներ, եթե կառավարությունը բարելավեր իրենց սոցիալական վիճակը, բարձրացներ կենսաթոշակները, օգներ առողջական եւ բուժման հարցերով: