տուն Լուրեր Ադրբեջանցի հաքերների հարձակումները հունվարի 20-ին ստանդարտ բնույթ են կրում. փորձագետ

Ադրբեջանցի հաքերների հարձակումները հունվարի 20-ին ստանդարտ բնույթ են կրում. փորձագետ

354
0

Samvel-martirosyan (1)

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սավել Մարտիրոսյանն  այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հունվարի 20-ին ադրբեջանական հաքերների կողմից մի շարք հայկական կայքերի կոտրման փաստի մասին, ասաց, որ դա սեզոնային սրացում է, եւ Ադրբեջանի  համար ստանդարտ  օր է հարձակում գործելու համար:

«Նկատելի է, որ նախորդ օրերին հարձակումները զրոյացել էին, իրենք կուտակում էին կայքերը, որ հետո մեկ օրվա մեջ կոտրեն: Հունվար ամիսը ադրբեջանցիների համար կոչվում է սեւ հունվար: Հունվարի 20-ը այն օրն է, որ Խորհրդային բանակը մտավ Բաքու եւ զոհվեցին մի շարք ադրբեջանցիներ»,- ասում է Մարտիրոսյանը:

Նա կարծում է, որ առաջիկա շաբաթներին լուռ կլինի եւ ադրբեջանցիները կնախաապատրաստվեն իրենց հաջորդ օրացույցային հարձակմանը, որը կապված է Խոջալուի դեպքերի հետˋ փետրվարի 26-ից 28-ը:

«Այս գիշեր էլ հայկական հաքերներն են կոտրել ադրբեջանական կայքեր: Դա կապված է երեկվա ԼՂՀ սահմանին  սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելու հետ, ում նկարը դրվել է այդ կոտրված կայքերի էջին»,- ասում է Մարտիրոսյանը:

Նա հավելում է, որ անցյալ տարի ավելի ուժեղ են եղել կիբեռ հարձակումներն ադրբեջանցիների կողմից: Անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանից հաքերների կողմից կոտրվել է շուրջ 300 կայք, իսկ հարձակումները հասել են հազարի: Իսկ այս տարի միայն հունվարին ադրբեջանական կողմից կոտրվել է 70 հայկական կայք:

«Կայքերի քանակը այդքան էլ կարեւոր չի, որակի հարցն է ավելի կարեւոր: Պարբերաբար թիրախ են դառնում ԼՂՀ պաշտոնական կայքերը: Որքանով ՀՀ պետական սեգմենտը պաշտպանված է, չեն կարողանում կպնեն, այդքանով շատ տխուր վիճակում է գտնվում ԼՂՀ պետական ցանցը: Այս անգամ էլ Արցախի 5 կայք են թիրախ դարձել»,- հավելում է  Սամվել Մարտիրոսյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը նշում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն բոլոր թերությունները, որոնք  կայքերի անվտանգության հարցերի հետ կապված առկա են  Հայաստանում:

«Սկսել է գործել ոչ պաշտոնական խումբ, որն առաջ է տանում կայքերի անվտանգության հետ կապված սեմինար, որպեսզի կայքերը ճիշտ կազմեն եւ այնպես անեն, որ հարձակումները քիչ լինեն»,- ասում է Սաղյանը:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here